Արմինֆո. Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել մարդասիրական զինադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ:
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի Հանրապետութան ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն», - ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ին հումանիտար զինադադար հայտարարելու պայմանավորվածության մասին: