Արմինֆո.Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Գեղարքունիքի մարզի տարածքում 18 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա ընդգծել է, որ հակառակորդի կրակոցների հետեւանքով սպանվել է մեկ քաղաքացի, երկուսը վիրավորվել են:
"Գնդակոծությունների ընթացքում վնասվել է 40 տուն, ինչպես նաեւ երկու դպրոց։ Բնակավայրերին հասցված հարվածների ընթացքում վնասվել է գազամուղը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նման գնդակոծությունները վտանգ են ստեղծում նաեւ այն մարդկանց համար, ովքեր դաշտային աշխատանքներ են իրականացնում",- ընդգծել է Սանոսյանը, հավելելով, որ անպայման հաղթելու ենք ։