Արմինֆո. Այսօր վաղ առավոտից հակառակորդը վերսկսել է հարձակումը հյուսիսային և հարավային ուղղություններով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ հատկապես կատաղի մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, մինչդեռ, հյուսիսային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է եղել, քան նախորդ երկու օրերին: "Ճակատի հարավային հատվածներից մեկում Ադրբեջանի ԶՈՒ 20-30 մեքենաներից բաղկացած շարասյունը փորձել է հարձակում իրականացնել հայկական դիրքերի վրա։ Սակայն մեր հրետանավորների փայլուն գործողությունների շնորհիվ հակառակորդը վերադարձել է ելման դիրքեր։ Որոշ ուղղություններով մարտերը շարունակվում են նաեւ հիմա", - ընդգծել է Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանն այլեւս զրահատեխնիկա չի կիրառում այն մասշտաբներով, ինչպես նախկինում: "Այժմ ավելի հաճախ օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ավիացիա եւ հրետանի", - նշտել է նա: