Արմինֆո. Մահացել է "Սեւ հովազ" կամավորական ջոկատի հրամանատար, "Բարգավաճ Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որում գտնվել է Գասպարյանը՝ 29-ամյա որդու հետ։ Որդին տեղում մահացել է։ Ռուստամ Գասպարյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա, չնայած բժիշկների ջանքերին, մահացել է ստացած վնասվածքներից: