Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
«Սիրելի ՛ հայրենակիցներ, այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահը: