Արմինֆո.Նախապատրաստվում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ։
Ինչպես The Hill-ին պատմել Է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, այս փուլում աշխատանքներ են տարվում Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ։
"Սպասվում է, որ այցը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումը տեղի կունենան այս ամիս", – ասել է դիվանագետը: Պարբերականը նշում է, որ թեեւ հանդիպումը նախատեսվում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսության ամենամյա ոգուն համապատասխան, այն արդիականություն է ձեռք բերում ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավորները եւ տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն դրա մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն Հայաստանի եւ ԱՄՆ ԱԳՆ հայտարարություններում:
Դիվանագետը նաեւ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը եւ ճնշում գործադրի Թուրքիայի նկատմամբ, որպեսզի Անկարան դադարեցնի միջամտությունը հակամարտությանը: