Արմինֆո. ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք ԱԹՍ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հավելելով, որ հակառակորդի եւս մեկ ԱԹՍ խոցվել է Արցախում։