Արմինֆո.Կամավոր Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է "Արցախի հերոս" բարձրագույն կոչումը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
"Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն, ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է "Արցախի հերոս" բարձրագույն կոչում", - տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: