Արմինֆո. Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքային հարցերում։ Այդ մասին հայտարարել Է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը "Մեծ խաղ" հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ - ի) համատեղ հայտարարությունը։ Այնքան քիչ են իրադարձությունները, որտեղ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկել են, մենք կողմերին զսպվածության, առաջին հերթին, կրակի դադարեցման և դիվանագիտական հուն տեղափոխելու կոչ ենք արել։ Դա իրոք այդպես է", - ասել է դեսպանը։
"Կան նրբություններ, բայց սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին դուրս բերի խաղաղ ռելսերի", - ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը: