Արմինֆո. Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ է հնարավոր կարգավորել հակամարտությունները Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության "դադարեցում" չի կարող լինել:
"Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստած ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի հարցով Բեռլինյան գործընթացում, ինչպես նաև Ուկրաինայի հարցով։ Այս բոլոր համաժողովները նվիրված են պատերազմների դադարեցման նպատակով լուծումների որոնումներին", - ասել է նախարարը Redaktionsnetzwerk Deutschland մեդիախմբին տված հարցազրույցում ։
"Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում չի կարող լինել։ Աշխարհում չափից շատ մարդիկ ապավինում են այն բանին, որ միջազգային հանրությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի այն մասին, որ վերջ դնի այդ հակամարտություններին", - ընդգծել Է Մաասը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ն։