


Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին:
<Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է ընդունեն, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղին հարող <օկուպացված տարածքները> վերադարձվեն եւ կարգավիճակ լինի Լեռնային Ղարաբաղի համար: Դրանք հիմնարար սկզբունքների կարևոր մասերն են>, - գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում
Ընդ որում, նա կարծում է, որ չնայած այն բանին, որ Թուրքիան հերքում է իր աջակցությունը սիրիացի վարձկաններին Լեռնային Ղարաբաղում՝ օտարերկրյա գրոհայինների օգտագործումը վտանգավոր շրջադարձ է: <Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանները պետք է աջակցեն բարձր մակարդակով բանակցություններին>, - ամփոփել է Ուորլիքը:


