Արմինֆո.ՌԴ Պետդումայի պատգամավոր, <Միացյալ Ռուսաստան> դաշինքի անդամ Վիտալի Միլոնով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ նշել է․
<Անկեղծ ասած՝ չեմ համարում, որ այդ ռազմական հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ է: Իհարկե, ոչ: Թուրքական անօդաչուները, թուրքական բանակը, ԻՊ-ից վարձկանները պատերազմում են Բաքվի կողմից: Ըստ էության, Ադրբեջանը ներքաշվել է Ղարաբաղում այդ ռազմական արկածախնդրության մեջ >,- Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Միլոնովը։
Միեւնույն ժամանակ նա եւս մեկ անգամ հանդես է եկել ցանկացած վեճերի խաղաղ լուծման օգտին, նույնիսկ եթե այդ բանակցությունները ծանր եւ բարդ լինեն: Նրա խոսքով ՝ ամեն դեպքում վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե՝ ռազմական դրոնների օգտագործմամբ։
<Ես հենց նոր հոսպիտալում էի, որտեղ շատ ծանր վիրավորվներ կային: Կես ժամ առաջ պայթել է 10 արկ, որոնք արձակել են թուրքական ԱԹՍ-ները, եւ պայթել են դրանք ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ բնակելի շենքերի վրա, ինչի հետեւանքով մի քանի մարդ է սպանվել: Ի՞նչ անել, եթե սկսում են ինչ-որ մեկին սպանել, ոչնչացնել հայ ժողովրդին՝ միայն այն պատճառով, որ այդ մարդիկ նրանց դուրս չեն գալիս: Ես անկեղծորեն համարում եմ, որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի երկինքն այս թռնող թուրքական մահից պաշտպանելու համար>,-ընդգծել է Միլոնովը:
Հարկ է նկատել, որ ռուս պատգամավորը նախօրեին ժամանել է Արցախ և հանդիպում ունեցել երկրի ղեկավարության հետ ։ Ադրբեջանում արդեն ռուս պատգամավորին <պերսոնա նոն գրատա> են հայտարարել ՝ նրան ներառելով <սև ցուցակում> Արցախ այցելելու համար ։