Արմինֆո. Շեյխ Իմրան Հոսեյնը բոլոր մահմեդականներին կոչ է անում աջակցել արդար կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում։ Այդ մասին շեյխը հայտարարել Է Youtub ալիքում։
Նշենք, որ Շեյխ Իմրան Հոսեյնը հայտնի իսլամական փիլիսոփա է, գիտնական, որը մասնագիտացած է համաշխարհային քաղաքականության, տնտեսության, ժամանակակից սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրների մեջ, միջազգային հարցերի մասնագետ է, "Երուսաղեմը Ղուրանում" գրքի հեղինակը:
Իր հայտարարության մեջ Շեյխն ասում է. "Ով է ճնշողը, իսկ ով է ճնշվածն այդ պատերազմում։ Ավելի շուտ մահմեդականը պետք է տեսնի, թե ով է ստախոս, բացահայտի ստախոսին եւ հանդես գա նրա ստի դեմ: Եվ աջակցի նրան, ում դեմ ուղղված է սուտը, ով ստի պատճառով տառապում է։ Սա իսկական մահմեդական պատասխան է։ Հիմա պարզ է ու հասկանալի ... դա Ադրբեջանի կառավարությունն է, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը։ Ադրբեջանի մահմեդական ժողովուրդը սիրում են իսլամը։ Ես երբեք չեմ այցելել Ադրբեջան, և չեմ կարող, քանի դեռ կա այդ կառավարությունը, դա անաստված կառավարություն է։ Բայց գուցե մի օր նրանք կձերբազատվեն այդ անաստված կառավարությունից։ Եվ դուք կարող եք ունենալ Ադրբեջանի կառավարություն, որը հավատարիմ է Ղուրանին։ Առնվազն փորձում է հավատարիմ լինել Ղուրանին: Այդ ժամանակ ես կկարողանամ Ադրբեջան գնալ ։ Բայց ես այսօր կարող եմ այցելել Հայաստան, որովհետև Հայաստանը ճնշված է։ Այո, Հայաստանը տառապել է, տառապել ու տառապել: Դա գիրք է, որը կարդում եմ. «Երեսնամյա ցեղասպանություն»: Եւ նրանց շատ զայրացնում է, որ ես կարդում այդ գիրքը: Դուք կարո՞ղ եք պատկերացնել. Նրանք չեն ուզում, որ ես իմանամ պատմությունը»: