


Արմինֆո. Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, "Եդինայա Ռոսիա" խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին:
Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է Արթուր Թովմասյանը, հանդիպման ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ եւ իսլամական վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Շնորհակալություն հայտնելով Միլոնովին դժվար ժամանակահատվածում Արցախ այցելելու համար' Արթուր Թովմասյանն ընդգծել է «Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը խաղաղության տանող բանակցություններում և հակամարտության կարգավորման գործում:


