


Արմինֆո. Զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Արարատի Գրիգորյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին:
Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ: Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին», - գրել է Գոռ Աբրահամյանը:


