


Արմինֆո. ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:
Facebook-ի իր էջում պատգամավորը, մասնավորապես, գրել է. « Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։ Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»։


