Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2020 16:14

Հայաստանի նախագահ. Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ

Հայաստանի նախագահ. Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը և իրավիճակը.

 

Լեռնային Ղարաբաղը լի է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության խորհրդանիշներով: Հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը՝ խորհրդային վարչակարգն այս տարածքը նվիրեց ադրբեջանցիներին: Այս որոշումը, սակայն, որևէ կերպ չկարողացավ ջնջել հասարակ մարդկանց կապվածությունն ու նվիրվածությունը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ տեղի հայերը, օգտվելով առիթից, հանրաքվե անցկացրեցին և մեծամասնությամբ որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից ու հռչակել անկախություն: Ոչ ոք չճանաչեց դրա արդյունքները: Եվ երբ ի վերջո ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավունքը Խորհրդային Ադրբեջանից անցավ Բաքվի դրա իրավահաջորդ պետությանը: Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում, սովորական բան չէ: Այս անգամ պատերազմը տարբերվում է: Գործողությունների բռնկման հաջորդ օրն ինձ հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս երկիրն առերեսվել է «գոյության ճգնաժամի» հետ: Հաջորդած շաբաթների ընթացքում հազարավոր կյանքեր ոչնչացվեցին երկու կողմերում: Սահմանամերձ շրջաններում պատերազմների ավերակներ են: Թուրքիան, որը մեկ դար առաջ ցեղասպանական գործողություն իրականացրեց հայերի դեմ՝ կոտորելով 1.5 մլն հայ, այս պատերազմի լիարժեք մասնակիցն է: Անկարան ոչ միայն ռազմական ու նյութական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, այլև Սիրիայից մոջահեդների է տեղափոխել կովկասյան առաջնագիծ:

Կովկասում տեղի ունեցող դեպքերը կարող են հեռու թվալ, սակայն դա այդպես չէ: Այս հակամարտությունը ներուժ ունի աճելու և ներքաշելու մյուսներին: Մենք կարող ենք դրա հետևանքները կրել՝ նախքան այս ամենի մասին հասկանալը: Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ ժամանակավոր հրադադար հայտարարվեց, որպեսզի հնարավոր լիներ Կարմիր խաչի հետ մարտի դաշտից հավաքել ու փոխանակել հարյուրավոր դիակներ: Սակայն հրադադարի հայտարարումից րոպեներ անց այն խախտվեց:

Երեքշաբթի ես զրուցեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Սարգսյանը հատկապես հայտնեց Իսրայելի հետ կապված իր հիասթափությունը, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Նախագահը, ով, որպես երիտասարդ խորհրդային տեսական ֆիզիկոս, Սթիվեն Հոքինգի հետ իր ավարտական աշխատանքն է արել Քեմբրիջի համալսարանում, նախքան որպես Լոնդոնում ՀՀ դեսպան 1990-ականներին և 2000-ականներին Միացյալ Թագավորություն գալը, թեպետ սիրով է խոսում Բրիտանիայի մասին, սակայն հորդորում է նրա կառավարությանն ու ժողովրդին՝ անհապաղ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: «Եթե Թուրքիան գրավի ողջ տարածաշրջանը, ապա Աստված օգնական բոլորիս»,- նախազգուշացնում է նա:

 

ՀՀ նախագահի աշխատակազմը հարցազրույցը ներկայացվում է մասնակի կրճատումներով.

Կապիլ Կոմիրեդի-Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվել էր ժամանակավոր հրադադար, որը, սակայն, րոպեների ընթացքում խախտվեց: Ո՞վ էր հրադադարը խախտել:

 

- Փաստացիորեն՝ ադրբեջանական կողմը: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ ժամը 12-ից, սակայն դրանից անմիջապես հետո հրետակոծության ենթարկվեց Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունը: Սա է փաստը: Եվ եթե ուզում եք հասկանալ, թե ինչու նրանք հրետակոծեցին, ապա ասեմ, որ դա տրամաբանական էր, քանի որ հայկական կողմը չէ, որ սկսել էր այս պատերազմը: Հայկական կողմը կռվում է իր տան համար: Հայերի համար հաղթանակը նշանակում է պաշտպանել տունը, երեխաներին, թոռներին, պապերին, ժառանգությունը, կյանքը, որ այստեղ ապրել ես հազարավոր տարիներ, նշանակում է պաշտպանել քո հավատքը: Սա է պատճառը, որ Ղարաբաղում ռազմական կառույցները գտնվում են գյուղերից և քաղաքներից հեռու, քանի որ դրանց առկայությունը կարող է սպառնալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը:

Հայերը չեն սկսել պատերազմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, ովքեր բնակչության բացարձակ մեծամասնություն են այստեղ:

 

Կապիլ Կոմիրեդի- Ադրբեջանի Գյանջա քաղաքը հրթիռակոծվել է: Գյանջան դուրս է վիճարկելի տարածքից: Ի՞նչ հնարավոր արդարացում կարող է լինել քաղաքին հարվածելու համար:

 

- Որպես Հանրապետության նախագահ, ես կարող եմ խոսել Հայաստանի կառավարության անունից՝ հենվելով այն տեղեկության վրա, որն ինձ է տրամադրել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև նախօրեին իր հարցազրույցում արտաքին գործերի նախարարը, հստակորեն հայտարարել են, որ Հայաստանը չի հարվածել Գյանջային: Ուստի, կարծում եմ՝ եթե կա հարց, ապա այն պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին:

Բայց եկեք հարցին նայենք համատեքստում: Իսկ ինչպե՞ս էր ադրբեջանական կողմն ակնկալում կռվել պատերազմում. պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ին, նրանք սկսեցին հարվածել Ստեփանակերտին: Եթե այսօր նայեք Ստեփանակերտին, այն նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի՝ ամբողջությամբ ավերված է: Ոչ թե մեկ կամ երկու կառույց, այլ՝ քաղաքի կեսը չկա: Ինչպե՞ս ես ուզում սկսել պատերազմ, խախտել բոլոր կանոնները, հրետակոծել քաղաքացիական բնակչությանն ամենուր և հետո զարմանալ, որ ինչ-որ մեկը հրետակոծել է քեզ:

Ես չունեմ տեղեկություն, որ պաշտպանության բանակը նման բան է արել, ես պարզապես վերլուծում եմ զայրույթը: Երբ այստեղ հրետակոծության հազարավոր դեպքեր են եղել, և միայն մեկը՝ այնտեղ, արդյո՞ք կարելի է հավասարություն դնել:

 

Կապիլ Կոմիրեդի - Եթե Դուք ենթադրում եք, որ սա կարող էր լինել պատասխան հրետակոծություն ադրբեջանցիների կողմից հայ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու համար, արդյո՞ք դա չի նշանակի, որ ինքնապաշտպանության բանակը...

 

- Ոչ, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ իսկ պատճառով ես ունեմ կասկածներ: Ոչինչ չես շահի մեկ կամ երկու շինություն հրետակոծելով և ավերելով: Ես ցավում եմ ցանկացած կյանքի կորստի համար՝ անկախ նրանից, թե որ կողմում, անկախ նրանից, դա կլինի երիտասարդ զինվորի, թե քաղաքացիական անձի կյանք: Դա մարդկային կյանքի կորուստ է:

 

Կապիլ Կոմիրեդի- Երկու հնարավորություն կա: Առաջինը, սա կարող է լինել ինչ- որ տարր, որն ընտրել է պատասխան հրետակոծությունը, որովհետև հարվածի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը: Կամ սա կարող է լինել գործողություն կեղծ դրոշի ներքո՝ իրականացված հենց ադրբեջանցիների կողմից: Եթե սա առաջինն է...

 

- Դա Դուք եք ասում, ոչ ես: Ես թողնում եմ, որ ինքներդ ենթադրություններ անեք հարցի վերաբերյալ...

 

Կապիլ Կոմիրեդի- Սակայն առաջին մասը խիստ մտահոգիչ է, այնպես չէ՞, քանի որ դա կնշանակի, որ դուք չեք վերահսկում իրավիճակը:

 

- Մտահոգիչ է նաև այն, որ այսօր մենք կենտրոնացել ենք միայն մեկ հրետակոծության վրա: Հենց այս պահին, մինչ մենք խոսում ենք, նրանք հրետակոծում են Ստեփանակերտը:

 

Կապիլ Կոմիրեդի- Ես հասկանում եմ, ես պարզապես ուզում եմ...

 

- Այն, ինչ ունենք, հայտարարված հրադադարն էր, որը նրանք չեն պահպանում:

 

Կապիլ Կոմիրեդի- Լեռնային Ղարաբաղի ուժերը չե՞ն ենթարկվում Հայաստանին: Քանի որ եթե նրանք հրետակոծում են առանց ձեր իմացության, նրանք չե՞ն հրաժարվում ձեզ ենթարկվել:

 

- Դրանք ինքնապաշտպանական ուժեր են, անկախ հանրապետության բանակ: Այդ մարդիկ քվեարկել են, այս տարի ընտրություններ են անցկացրել, շատ ժողովրդավար՝ համեմատած մեր որոշ հարևանների հետ, ժողովրդավարական ճանապարհով ընտրել են խորհրդարան ու նախագահ: Նրանք ունեն իրենց սեփական բանակը և իրենք են այն կառավարում: Այլ պատմություն է, որ Հայաստանից կամավորներ կան: Նրանք բավական շատ են, և նրանց անհնար է կանգնեցնել, քանի որ նրանք նույն ազգի ներկայացուցիչներ են: Եթե Էրդողանն ասում է, թե թուրքերն էթնիկ կապեր ունեն ադրբեջանցիների հետ, ապա այս դեպքում սա ավելին է, քան «կապ»-ը, նրանք հայեր են: Եվ նրանք միայն Հայաստանի հայերը չեն, նրանք ողջ աշխարհի հայերն են: Եվ, որպես հանրապետության նախագահ, ես գիտեմ, որ հազարավոր հայերի հերթեր են գոյացել Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Արգենտինայում և այլուր, ովքեր ուզում են գալ ու որպես կամավոր կռվել, քանի որ նրանց այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Թուրքական ներգրավվածությունն ու հռետորաբանությունը, ագրեսիվ կեցվածքը, ռեսուրսների կիրառումը՝ սկսած օդանավերից, դրոններից, ռազմական տեխնիկայից, ռազմական խորհրդատուներից, սպաներից ընդհուպ մինչև իսլամիստ ահաբեկիչներ... Թուրքիան նրանց բոլորին բերել է այստեղ, և այս ամենը հայերին հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

 

Կապիլ Կոմիրեդի- Որպես մի ժողովրդի նախագահ, որը սփռված է, և որին Թուրքիան մեկ դար առաջ ցանկացել էր վերացնել, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է աշխարհը նայի այս ներկայացմանը, որտեղ Թուրքիան, ինչպես ինձ ասել է վարչապետ Փաշինյանը, համակարգում է Հայաստանի դեմ պատերազմը:

 

- Դուք կարող եք խնդրին նայել տարբեր տեսանկյուններից: Թույլ տվեք ներկայացնել մի քանիսը: Ադրբեջանի համար սա պատերազմ է, որտեղ նրանք ցանկանում են էթնիկ զտում իրականացնել: Նրանք ցանկանում են «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ բնակվող հայերից: Իսկ դա էթնիկ զտում է: Ահա այսպիսի պատերազմ է Ադրբեջանը ցանկանում վարել:

Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ, Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, ասել՝ դուք մեր էթնիկ եղբայրներն եք, սակայն չեք կարող դա անել, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ, մոռացեք առաջին ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, եթե անկեղծ, նրանց համար միևնույնն են միջազգային հանրությունն ու նրա կարծիքները: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և անգամ ԱՄՆ Սենատը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան կտրականապես հրաժարվում է ճանաչել այն: Իսկ ի՞նչ է սա ողջ աշխարհի հայերի համար: Սա հիշեցումն է ցեղասպանության, և հայերը երբեք թույլ չեն տա, որ այն կրկնվի: Ի՞նչ է սա Հայաստանի հայերի համար: Ղարաբաղը մշտապես Հայաստանի մաս է կազմել: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը շատ պարզ պատճառով: Մենք կարող էինք հեշտությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին: Առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականին, երբ հայերը հաղթանակ տարան, մենք ազատ էինք ճանաչելու հարցում, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին կարող դրա դեմ հանդես գալ: Բայց քանի որ Մինսկի գործընթացը սկսեց խաղաղության շուրջ բանակցությունները, հայկական կողմը որոշեց միակողմանիորեն չճանաչել՝ բանակցությունների հնարավորություն տալով, հանուն խնդրի տևական լուծման: Ճանաչումը կարող էր բարդացնել այս հարցը: Դա է եղել հայկական կողմի մոտեցումը: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի վրա գործադրված ճնշումը շարունակի աճել, և բանակցությունների հեռանկար չլինի, այդ դեպքում, իհարկե, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան Լեռնային Ղարաբաղը ճանաչելը: Օրինակ բերեմ, թե մենք ինչեր ենք դիմագրավել: Լեռնային Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին, գտնվում է Ստեփանակերտի հարևանությամբ: Այնտեղ կան հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Առաջին պատերազմից հետո հայերը վերականգնեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Տաճարից որոշակի հեռավորության վրա գտնվում է մզկիթը: Եվ այդ մզկիթը ևս վերականգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Առաջին բանը, որ ադրբեջանցիները խոցեցին Շուշիում, եկեղեցին էր: Հայերի մոտեցումն էր՝ վերականգնել մզկիթը, իսկ ադրբեջանական մոտեցումը ՝ ոչնչացնել եկեղեցին, որտեղ ապաստանում էին երեխաներ և տարեցներ: Սրանք երկու շատ տարբեր մոտեցումներ են:

 

Կապիլ Կոմիրեդի- Դուք ասում եք, որ թուրքերը հաշվի չեն առնում միջազգային հանրության խոսքը: Հաճախ ենք լսում «այլևս երբեք» արտահայտությունը: Նկատի ունենալով հայ ժողովրդի պատմությունը՝ արդյո՞ք միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի Թուրքիայի հետ:

 

-Այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանը բխում է մեր պատմությունից՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Եթե միջազգային հանրությունը թուրքերին թույլ տա այսօր դա կրկին իրականացնել՝ 21-րդ դարում, ավելի քան հարյուր տարի անց, որի միջակայքում եղել են նաև Հոլոքոսթը, ցեղասպանությունը Ռուանդայում, նշանակում է, որ այդ հարյուր տարիներն իզուր են եղել, և մենք դասեր չենք քաղել: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից՝ Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ՝ այնտեղ մնալով եղբայրության և այլնի մասին իր կարգախոսներով: Կապ չունի՝ հակամարտությունը կավարտվի՞, թե ոչ, նրանք կմնան այնտեղ՝ հսկայական ազդեցություն գործադրելով Ադրբեջանի վրա: Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա: Երբ նրանք հայտնվեն Ադրբեջանում, կդադարեն լինել սպառող և կվերահսկեն խողովակաշարերը: Բոլոր նրանք, որոնք գտնվում են Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան, երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա:

 

Կապիլ Կոմիրեդի- Թուրքիան զսպվածություն չի ցուցաբերել Ադրբեջանին աջակցելու հարցում: Հայտարարել է, որ «երկու պետություն ենք, մեկ ազգ»: Մյուս կողմից, Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշ չափով զուսպ է ձեզ ուղղված աջակցության հարցում՝ չնայած Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Դուք հիասթափվա՞ծ եք Մոսկվայի՝ նման արձագանքից:

 

-Ես հիասթափված եմ մի շարք գործոններից: Հիասթափված եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ է տալիս իր անդամ երկրին ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ, որի հետ Թուրքիան ընդհանրապես կապ չունի: ՆԱՏՕ-ի անդամն օգտագործում է ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների, առանց մանդատի: Ես հիասթափված եմ նաև, որ Եվրամիության կողմից բավարար ճնշում չկա: Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ-ի կողմից մեծ ճնշում չկա, թեև կարող եմ հասկանալ պատճառը: Ամերիկան զբաղված է նախագահական ընտրություններով: Նաև հիասթափված եմ մասնավորապես Իսրայելից, որովհետև նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Հիասթափված եմ, քանի որ շատ հրեա ընկերներ ունեմ և բարեկամական հարաբերություններ՝ հրեա համայքների հետ: Գիտեմ՝ իսրայելցիների մեծամասնությունը ցանկանում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Սակայն գործող կառավարությունը հրաժարվում է դա անել: Փաստացի, այդ երկրի կառավարությունը, ինչպես իրենք են ասում, «պաշտպանական» զենքեր է վաճառում մի երկրի, որը դրանք օգտագործում է հայ ժողովրդի դեմ հարձակվելու նպատակով: Նրանք պետք է դադարեցնեին մատակարարումները, երբ պատերազմը սկսվեց: Նրանք դա չարեցին: Այս հարցում ես միակը չեմ, որ հիասթափված է: Իմ հրեա ընկերները՝ Իսրայելից մինչև Նյու Յորք, մինչև Մոսկվա, նույնպես մեծապես դժգոհ են այդ ամենից:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ կարող եմ նշել, որ Ռուսաստանը հայտնել է, որ եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, կհարգի իր բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերի դրույթները: Նա կկանգնի Հայաստանի կողքին, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա:

 

Կապիլ Կոմիրեդի- Ձեզ բավարարու՞մ է այդ հավաստիացումը:

 

-Դա այն է, ինչ ասել է ռուսական կողմը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Դա գաղտնիք չէ: Նա լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել: Թուրքիան չի կարող այդ դերն ունենալ: Թուրքիան բացահայտ այն կողմից է: Ես, իհարկե, չեմ հավատում նրանց անհեթեթությանը՝ կապված «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի հետ: Նույն տրամաբանությամբ, Թուրքիան կարող է նույնն ասել Կենտրոնական Ասիայի պետությունների մասին: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ նշանակում են, որ նա կարող է հրադադարի միջնորդ լինել: Երկու կողմն էլ կարող են վստահել Ռուսաստանին:

Կցանկանայի, որ մեր բոլոր բարեկամները, այդ թվում ՝ Ռուսաստանը, ավելի շատ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: Բայց կցանկանայի բոլորի կողմից շատ ավելի մեծ ճնշում գործադրվեր Թուրքիայի վրա: Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Այն պահին, երբ Թուրքիան դուրս բերվի այս խնդրից, վստահեցնում եմ, որ մեկ-երկու օրից պատերազմը կդադարի: Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաև ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատ լինել, քան նույնիսկ Սիրիայում է: Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է: Միջազգային բոլոր ճնշումները, այդ թվում ՝ Միացյալ Թագավորության կառավարության, վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, պետք է ուղղված լինեն դեպի Թուրքիա, որպեսզի նա դուրս գա այս հակամարտությունից:

 

Կապիլ Կոմիրեդի- Վարչապետ Փաշինյանը ինձ հետ զրույցում հակամարտությունը բնութագրեց որպես «գոյաբանական սպառնալիք» Հայաստանի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը: Ես նրա հետ խոսել եմ անցյալ ամիս՝ ռազմական գործողությունների բռնկումից մեկ օր անց: Այս ընթացքում շատերն են մահացել: Վախենու՞մ եք, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ վտանգված է:

 

-Պատերազմը սրվել է: Այն աճել է իր ծավալով: Զոհերի թիվն այժմ հազարավոր է երկու կողմում: Ադրբեջանական կողմը չի հայտնում իր զոհերի մասին: Հայկական կողմում ամեն օր հեռուստատեսությամբ հայտարարվում են մահացածների անունները՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի բանակի, այնպես էլ հայ կամավորների անունները: Խնդիրն այն է, որ հումանիտար հրադադարը չի հարգվել Ադրբեջանի՛ կողմից, և մարտի դաշտում շատ մարմիններ կան: Կա նաև Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, որն օրեցօր աճում է: Եթե հայկական կողմից ինչ-որ գործողություն կամ հայտարարություն է լինում, առաջինը արձագանքողը Բաքուն չէ, Անկարան է: Նրանք այս հակամարտությունը կապում են իրենց հետ:

Նրանց կռիվը 150 հազար բնակչություն ունեցող փոքր հանրապետության հետ է, մի գեղեցիկ երկրի, որտեղ կարող եք գտնել հայկական թագավորությունների մասին վկայող մասունքներ մ.թ.ա. 1-ին դարից մինչև 4-րդ, 5-րդ դարեր, երբ այդ տարածաշրջանում ոչ Թուրքիան, ոչ էլ նրա «էթնիկ եղբայրները» ընդհանրապես գոյություն չունեին: Բայց, երբ նայում եք այս հսկայական կայսրությանը` Թուրքիային, որը կռվում է այդ փոքր հանրապետության դեմ, պարզ է դառնում, որ այդ ժողովուրդը պայքարում է իր կյանքի, պատմության, ժառանգության, երեխաների, թոռների, հավատքի համար: Ավելի լայն իմաստով նրանք կռվում են նաև Ռուսաստանի, Իրանի անվտանգության համար: Նրանք նաև անուղղակիորեն կռվում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Եթե Թուրքիան և նրա մոջահեդները մնան այստեղ, նրանք սպառնալիք կլինեն Կովկասի և բոլորի համար: Այս փոքր ժողովուրդը, պայքարելով իր գոյատևման համար, նաև պաշտպանում է մյուսներին:

 

Կապիլ Կոմիրեդի- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջերս խոսեց Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից: Բրիտանիան, սակայն, սահմանափակվեց Կանադայի հետ միասին հանդես գալով մեղմ համատեղ հայտարարությամբ: Դուք Բրիտանիայում երկար տարիներ դեսպան եք եղել: Դուք մոտիկից ուսումնասիրել եք Բրիտանիան որպես դիվանագետ, ակադեմիկոս և քաղաքական գործիչ: Եվ գիտեմ, որ շարունակում եք մեծ և ջերմ հետաքրքրություն ունենալ Բրիտանիայի նկատմամբ: Ինչպե՞ս եք բացատրում այնտեղի անտարբերությունն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում այնտեղ:

 

-Մեզ համար սա ազգային գոյատևման խնդիր է: Եվ քանի որ հայերն աշխարհում ամենուր են՝ Սինգապուրից մինչև Արգենտինա ու Բրազիլիա, և, իհարկե, Ամերիկա, Եվրոպա, Մանչեսթեր, ես բոլոր հայերի ու Հայաստանի ընկերների և իմ ընկերների ուշադրությունն եմ հրավիրում: Բրիտանիան, դուրս գալով Եվրամիությունից, այժմ ինքն է իր սեփական ճակատագիրը վերահսկում: Եթե Բրիտանիան որոշել է դուրս գալ ԵՄ-ից, և այդ հանրաքվեն ներկայիս կառավարությունը ընդունում է, ես խնդրում եմ նրան մտածել այն մարդկանց մասին, ովքեր, օգտվելով իրենց ժողովրդավարական ընտրությունից, հանրաքվե անցկացրեցին՝ անջատվելով Ադրբեջանից, սակայն ստացան պատերազմ, մահ և տեղահանություն: Մեծ Բրիտանիան, դառնալով Եվրամիությունից անկախ և քրտնաջան աշխատելով իր տնտեսական վերականգնման ու քաղաքական ներկայության համար, այսօր պետք է իր ձայնն ավելի լսելի դարձնի, որպես անկախ պետություն՝ ԵՄ-ի հետ միասին պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր ընտրել են իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ճանապարհը: Այն ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հեռու է թվում, իրականում այդպես չէ: Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանում, Աստված օգնական բոլորիս:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետԳլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Էրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվիԷրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվի
Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։
Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երևանի դատարանը մեղմացրել է Երևանի դատարանը մեղմացրել է "Ադեկվատ" նախաձեռնության առաջնորդի նկատմամբ խափանման միջոցը
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
Հայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալՀայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
Կրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում էԿրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում է
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորություններըՍև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումներըԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումները
Փաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործություններըՓաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործությունները
Փաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջՓաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակըԸնդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը
Հայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտըՀայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը
2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներովՀայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներով
Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբանՌոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբան
Ընդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաքԸնդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովինՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովին
Համախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմՀամախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»
Հայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականինՀայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականին
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրելՀայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Փորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերըՓորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերը
Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցըՆերկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցը
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով
Փորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինըՓորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը
Հայաստանն ու Գերմանիան քննարկեցին   համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումներըՀայաստանն ու Գերմանիան քննարկեցին համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումները
Հայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիանՀայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան
Հայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմՀայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՉեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ավարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունըԱվարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունը
Արմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքըԱրմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքը
Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանությանԻդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության
Հայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ումՀայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ում
«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը
Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտումՀայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո