


Արմինֆո. Ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված հայերի նվաստացումները եւ սպանությունները ցույց է տալիս մեր առջեւ ծառացած բարբարոսության խորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ սա նորություն չէ, և ևս մեկ անգամ հաստատում է, որ խոսքն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության մասին է։
Միաժամանակ նախարարը համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի այս բարբարոսության խորության մասին: <Իրավական եւ քաղաքական հետեւանքները կարող են տարբեր կերպ արտահայտվել, կլինեն ընթացակարգային հարցեր: Աշխարհը պետք է տեսնի, որ Ադրբեջանը ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի բոլոր հնարավոր նորմերը: Սա է այս հակամարտության էությունը>,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:


