


Արմինֆո. Հայաստանը պատրաստ է փոխզիջումների Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, այդ քայլին պատրաստ չէ Բաքուն ։ Այս մասին Շվեյցարիայի ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության (RTS) հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ շատ առումներով Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի դիրքորոշմամբ, որն իրականացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն ։ Ընդ որում, ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում ։ Տարածաշրջանում Անկարայի էքսպանսիոնիստական քաղաքականությունն ուղղված է դեպի հարավ, դեպի արևելք իր շահերի առաջմղմանը։
Վարչապետը կարևորել է, որ ոչ միայն օտարերկրյա լրագրողները, այլև դիվանագետներն իրենց աչքերով տեսնեն Ստեփանակերտում և Ղարաբաղի այլ քաղաքներում տեղի ունեցած ավերումները։


