


Արմինֆո. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 15-ին ՝ ժամը 21:00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստների մասին տվյալները:
Հակառակորդն այս օրերին կորցրել է՝ 181 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 552 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ, 5959 սպանված:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք, 6 միավոր զրահատեխնիկա, մեկ ինքնաթիռ: Մարտերի ընթացքում հակառակորդի կենդանի ուժի կորուստները կազմել է 120 մարդ։
Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձեռնարկելով հարձակման փորձեր:


