


Արմինֆո.Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
<Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ>,- գրել է նա։
Ավելի վաղ Հովհաննիսյան գրել էր, որ նոր զինատեսակների կիրառությունը, նոր մարտավարությունը երբեմն խնդիրներ են առաջացնում։ <Բայց դրանք երբեք որոշիչ չեն լինում եթե կա պայքարի վճռականություն։ Եթե չես հանձնվում ուրեմն հաղթում ես>,- նշել էր նա։


