


Արմինֆո. Հումանիտար հրադադարի հերթական խախտումն է գրանցվել ժամը 19։00-ին։ Այդ մասին հաղորդել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ», - ասվում է հաղորդագրությունում։


