



Արմինֆո. Կան անհերքելի ապացույցներ, որ Արցախում մարտական գործողություններին Ադրբեջանի զինված ուժերի կազմում մասնակցում են վարձկաններ։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի զինդատախազ Վահե Հարությունյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը համագործակցում է Ռուսաստանի և Իրանի գործընկերների հետ: Հայկական կողմն արդեն նրանց է հանձնել հավաքված ապացույցները եւ ամենօրյա աշխատանք է տանում ՝ գրոհայինների անձերը պարզելու եւ նրանց ներգրավումը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր Վոլգոգրադում մի շարք ահաբեկչական գործողությունների կանխման մասին՝ բացահայտելով "Կատիբա Թաուհիդ Վալ Ջիհադ" խմբավորման ահաբեկիչների բջիջը Ռուսաստանում: Հոկտեմբերի 13-ին ահաբեկիչների խումբ էր ոչնչացվել Չեչնիայում։


