Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական զենք արտադրող երկրներից ոչ մեկը, բացառությամբ Թուրքիայի և Իսրայելի, սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին իրական պատերազմի ռեժիմում ։ Դրա համար էլ հայկական կողմն արդարացիորեն Իսրայելի գործողությունները դիտարկում է՝ որպես ոչ պաշտոնական աջակցություն Ադրբեջանի։ Այս մասին իսրայելական newsru.co.il ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի օգնական Սերգեյ Մելքոնյանը ։
Նա նշել է, որ հենց այն պատճառով, որ Իսրայելը ռազմական գործողությունների ժամանակ զենք է մատակարարում Ադրբեջանին, հայկական կողմը ստիպված է եղել Թել Ավիվից հետ կանչել իր դեսպանին: Դրանով իսկ երկխոսությունն առնվազն այս պահին ժամանակավորապես սառեցվել է ։
Մելքոնյանն ընդգծել է, որ հայկական կողմը, սեպտեմբերի կեսերին Իսրայելում դեսպանատուն բացելով, բավական լուրջ քայլի է գնացել՝ նույնիսկ արտաքին քաղաքական հարաբերություններում մինի-հեղափոխության:<Հայաստանը հրաժարվել է Ցեղասպանության ճանաչման հետ կապված ոչ պաշտոնական նախապայմաններից։ Հայաստանը, չնայած հարեւան Իրանում արդարացված վրդովմունքին, իսկ դա երկու երկրներից մեկն է, որոնց հետ Հայաստանն ունի բաց սահման, եւ արաբական աշխարհի զայրույթին, որտեղ ապրում է հայկական սփյուռքի մեծ մասը, հասկանալով Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, նման լուրջ արտաքին քաղաքական քայլի է գնացել>, - նշել է Մելքոնյանը:
Նախագահի օգնականը նշել է, որ իսրայելյան զենքը Ադրբեջանին մատակարարվում է ոչ միայն հումանիտար բեռների անվան տակ։ <Ընկերությունները, որոնք չվերթներ են իրականացնում Թել Ավիվից կամ Ուվդայից Բաքու, ավանդաբար զբաղվել են սպառազինությունների փոխադրմամբ։ Այստեղ ոչ մի կասկած ոչ ոք չի կարող ունենալ։ Այժմ, իմ հաշվարկներով, Բաքու Է ժամանել արդեն 5-րդ նման չվերթը ։ Իսկ Իսրայելի ղեկավարության կողմից ՝ համատարած լռություն է։ Բացարձակապես ոչ ոք որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, կոչ չի արել գոնե չօգտագործել այդ սպառազինությունը խաղաղ բնակչության դեմ ։ Ռազմաճակատից հեռու գտնվող Ստեփանակերտում ամեն օր խաղաղ մարդիկ են զոհվում հենց իսրայելական սպառազինության կիրառման հետեւանքով, ինչպիսիք են հարվածային անօդաչու սարքերը, կամիկաձե անօդաչու սարքերը, LORA հրթիռները, կասետային ռումբերը: <Երկու տուժած ժողովուրդների արդարության և համերաշխության զգացումը շատ խորն է ապրում մարդկանց սրտերում։ Այդ պատճառով նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են մարդիկ, ովքեր վերապրել են այդ ողբերգությունը (Ցեղասպանություն / Հոլոքոստ), հիմա զենք են մատակարարում պատերազմի համար, որտեղ առաջին ջութակը Էրդողանն է>,-նշել է Մելքոնյանը ։
<Իրականում Իսրայելի կառավարության գործողությունների պատճառով հակասեմիտիզմի նոր օջախի ի հայտ գալու վտանգ կա։ Եվ պտուղները քաղելու է Իսրայելի կառավարությունը։ Բայց շարքային հրեաների հանդեպ այստեղ (Հայաստանում) ատելություն չկա և չի էլ լինի ։ Այսինքն ՝ ատելությունը կապված է միայն ձեր կառավարության հետ ։ Նրան ուղղված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ինչո՞ւ է Իսրայելը մարտական գործողությունների ժամանակ պարբերաբար սպառազինություն մատակարարում Ադրբեջանին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Իսրայելն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Իսրայելը տանդեմի մեջ է Էրդողանի, Ալիևի, Սիրիայից վարձկանների հետ ։ Եթե այո, ապա հայտարարեք այդ մասին։ Եթե ոչ, հայտարարեք, որ դա այդպես չէ ։ <Տոտալ լռությունը համաձայնության նշան է>, - ընդգծել է ՀՀ նախագահի օգնականը ։