


Արմինֆո. Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
<Առաջնային հարցն այստեղ այն է, թե պատրաստ են արդյոք դրան հակամարտող կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը։ Խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ>, - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանն իր զորակազմն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։


