


Արմինֆո. Թուրքիան ապահովում է Ադրբեջանի ամրապնդումը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել։ Չորեքշաբթի այսպիսի դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է ապահովել զորացումը։ Մենք դիմել ենք բոլոր միջազգային դերակատարներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին", - ասել է նա։


