Արմինֆո. Ռուսաստանը հնարավոր է համարում շփումներն ԱՄՆ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի առնչությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
"Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն։ Միանգամայն թույլ եմ տալիս առերես շփումներ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ մինչև ընտրությունները", - ասել է նա։
ԱՄՆ պետդեպարտամենտը չի նշել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին պայմանավորվածությունների ձեռքբերման գործում, սակայն դա չի անդրադառնա այդ հարցի շուրջ ռուս-ամերիկյան երկխոսության վրա: "Պետդեպարտամենտի մեկնաբանություններում, պարզապես, բաց է թողնվել Ռուսաստանի եւ այդ պայմանավորվածության հասնելու գործում մեր դերի որեւէ հիշատակում։ Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ամերիկացիների հետ երկխոսությանը այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ", - հայտարարել է Ռյաբկովը։