Արմինֆո. Արդեն ոչ միայն ֆրանսիացիները, այլև ամերիկացիները հաստատեցին Ղարաբաղում մարտերին Սիրիայից հարյուրավոր ահաբեկիչների մասնակցությունը, որոնք այնտեղ են տեղափոխվել թուրքերի կողմից։ Ահաբեկիչները նման ծանր մարտեր չէին սպասում եւ աղաչում են թուրք տերերին իրենց շտապ Սիրիա վերադարձնելու համար։ Հայկական զորքերի կողմից Ղարաբաղում արդեն տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել։ Բրավո, հայեր: Facebook-ի իր էջում այսպիսի գրառում է կատարել Ռուսաստանում հայտնի հասարակական գործիչ, պատմաբան եւ դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը։
«Ինչպես և նախազգուշացնում էինք, թուրքերի կողմից Ադրբեջան նետված ահաբեկիչները հայտնվել են Ռուսաստանի տարածքում։ Նրանցից մի քանիսն օրերս սպանվել են Գրոզնիում։ Մինչև ե՞րբ է Ռուսաստանը մտադիր հանդուրժել այդ ամենը Ադրբեջանից։ Մտածեք ինքներդ, չէ որ Ադրբեջանի հետ մենք ունենք անայցագիր ռեժիմ, և այնտեղից ադրբեջանական անձնագրերով այդ ահաբեկիչները կարող են հեշտությամբ հասնել ոչ միայն Հյուսիսային Կովկաս, այլ նաև Մոսկվա։ Ինչ է, մենք արդեն մոռացե՞լ ենք Դուբրովկայի թատերական կենտրոնը: Ադրբեջանին պետք է կոշտ վերջնագիր ներկայացվի. այդ երկրի տարածքից ահաբեկիչների ու թուրք ռազմական խորհրդականների անհապաղ հեռացում, որոնք նրանց վերահսկում են ։ Այլապես ՝ վիզային ռեժիմի սահմանում։ Ալիևը թքած է ունեցել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնության վրա։ Քանի որ նրան այդպես են հրամայել թուրքերը։ Ադրբեջանցիներն արդեն հարվածում են անմիջականորեն Հայաստանի՝ 1997 թվականի փոխօգնության պայմանագրով մեր դաշնակցի տարածքին։ Դա լկտի ապտակ է Պուտինի և, ընդհանրապես, Ռուսաստանի դեմքին։ … Թուրքիայի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ հեռախոսազրույցում լկտի արտահայտություններ է թույլ տվել։ Ռուսաստանից արդեն պահանջում են հեռանալ Կովկասից։ Ինչպես ասում են՝ հասանք: Ով առողջ մտքով կարող էր պատկերացնել թուրքերի զրույցները ԽՍՀՄ ղեկավարների հետ՝ նման լկտի ոճով։ Այն ժամանակ Անկարայից Մոսկվայի հետ շշուկով էին խոսում ։ Այն էլ՝ եթե նրանց թույլատրվում էր:
Եվս մեկ անգամ եղբայրական Հայաստանին մաղթում ենք ահաբեկիչների նկատմամբ հաղթանակ Ղարաբաղում։ Հայերն այժմ վրեժխնդիր են լինում այնտեղ մեզ համար։ Սիրիայում գազանաբար սպանված մեր օդաչուների, դեսպան Կառլովի համար, ում թիկունքից կրակել էր Էրդողանի թիկնապահը», - եզրափակել է Պլատոշկինը։