


Արմինֆո. Թուրքիան դե յուրե կամ դե ֆակտո կմասնակցի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ թուրքական HaberTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
"Անկարայի կարծիքին ականջ են դնում և հաշվի են առնում։ Այսօր Հարավային Կովկասի իրավիճակը քննարկում են Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Սա արդեն ինքնին խոսուն է: Առանց Անկարայի մասնակցության Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի", - նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Նրա ասելով, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 90-ականների սկզբին, եւ դրա մասնակիցներից ոմանք ոչ մի կապ եւ շահ չունեն Հարավային Կովկասի առնչությամբ:


