


Արմինֆո. Ռուսաստանը համաձայն չէ այն դիրքորոշմանը, որը հնչեցրել Է Թուրքիան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ։ Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ։
<Ռուսաստանը համաձայն չէ այն դիրքորոշմանը, որը հնչեցրել Է Թուրքիան, որը նախագահ Ալիևը մի քանի անգամ արտահայտել է ։ Մենք կապի մեջ ենք թուրք գործընկերների հետ ։ Ես այս ճգնաժամի ընթացքում մի քանի անգամ խոսել եմ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, մենք, այնուամենայնիվ, պաշտպանում ենք մեր տեսակետը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլեւ այդ խնդրի կայուն լուծումն ապահովելու միակ միջոցն է>, - ասել է նա։
<Եթե երկարատեւ քաղաքական համաձայնություն չլինի, միեւնույն է, որոշումները, որոնք ձեռք կբերվեն ռազմական ճանապարհով, կապացուցեն իրենց անկարողությունը, եւ մարտական գործողություններ, միեւնույն է, կլինեն>, - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:


