


Արմինֆո. Հոկտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հարված են հասցրել Ստեփանակերտի մոտակայքում գտնվող քաղաքացիական կապի հանգույցին, որտեղից իրականացվում էր հեռուստառադիոծրագրերի հեռարձակում։ Հարվածի արդյունքում հեռարձակումը ժամանակավոր դադարեցվել էր, այդ թվում դադարեցվել էր Ազատություն ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը։
Ռադիո Հայ ռադիոկայանը խստիվ դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա հարձակումը, լրագրողների եւ ԶԼՄ-ների գործունեությանը խոչընդոտելու փորձերը։
Ներկայումս ռադիոհեռարձակումը վերականգնված է, այդ թվում Ազատություն ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը։ <Ընդ որում, մենք ընդլայնել ենք Ազատություն ռադիոկայանի հեռարձակման ծածկույթը, ներառելով Արցախի Հանրապետությանը հարակից Ադրբեջանի Հանրապետության սահմանամերձ շրջանները>,- նշում է աղբյուրը։


