


Արմինֆո. Այս պահի դրությամբ Ստեփանակերտում զոհվել է 25 խաղաղ բնակիչ, ավելի քան 100-ը վիրավորվել է: Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ներկայացուցիչներ Սասուն Սարուխանյանը եւ մեխակ Արզումանյանը։
Նրանց խոսքով՝ կան ավելի քան 5800 օբյեկտներ, ինչպես բնակարանային ֆոնդի, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքներ, որոնք լրջորեն տուժել են Ադրբեջանի զինված ուժերի հրթիռակոծությունից: Ներկայում ԱԻՊԾ աշխատակիցների հիմնական խնդիրն է չպայթած օբյեկտների հայտնաբերումն ու վնասազերծումը: Բոլոր այդ զինամթերքները հայտնաբերվում և դուրս են բերվում քաղաքից, որտեղ ոչնչացվում են։ Ծառայության աշխատակիցների գործողությունները մարդասիրական բնույթ են կրում, և նրանց խնդիրն է ապահովել ուժեղ թիկունք՝ ի դեմս ինչպես բժշկի, ոստիկանի, այնպես էլ փրկարարի։
Սեպտեմբերի 27-ից ծառայության ողջ անձնակազմն իր գործունեությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով: Ստեփանակերտի ռմբակոծության առաջին օրերից ծառայությունն իր պարտականությունները կատարում էր, նույնիսկ, չնայած տագնապի ազդանշաններին։


