Արմինֆո. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորման հանձնառությունը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը:
Հանդիպումը կայացել Է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա ջանքերին՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով",-ասված է հաղորդագրության մեջ: