Արմինֆո. Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի վերաբերյալ համաձայնեցված իրենց պարտավորությունները։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Պետքարտուղարը կոչ է արել դադարեցնել քաղաքացիական շրջանների վրա հարձակումները, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը։ "Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար եւ հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը", - գրել է Պոմպեոն: