Արմինֆո. Երեքշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարեւմտյան Արդեբիլ նահանգի Փարսաբադ-Մողան սահմանամերձ շրջանում դրոն է կործանվել, հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը:
Արդեբիլ նահանգի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդային IRNA-ի հետ զրույցում հաստատել է կործանման փաստը: Նեդայի խոսքով ՝ ներկայումս հետաքննություն է ընթանում՝ պարզելու ադրբեջանական Է այն, թե՞ հայկական։ Նա նշել է, որ դրոնի կործանումը վնաս չի հասցրել ։
Ինչպես գրում է գործակալությունը, Իրանը բազմիցս հանդես է եկել հակամարտության կարգավորման օգտին եւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: