Արմինֆո.Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի տեղեկատվության նախարար Իգոր Լուցկու հետ
Կայացած հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նախաձեռնած լայնամասշտաբ ագրեսիայի մասին՝ սանձազերծված թուրքական կողմի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ, որը Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի ակտիվորեն ներքաշում է ահաբեկիչ-գրոհայինների։
Նշվել է նաև, որ չնայած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով ռազմագերիների և այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման համար մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմական սադրիչ գործողություններն, այդ թվում, ինչպես նախկինում, ռմբակոծության ենթարկելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը:
Նախարար Ի․Լուցկին ծանոթացել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից միջանկյալ զեկույցին՝ Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր ոտնձգությունների վերաբերյալ:
Հանդիպմանը կողմերը փոխադարձաբար ընդգծել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների և տարատեսակ փորձագիտական շրջանակների կողմից պատասխանատու և անկողմնակալ մոտեցման դրսևորման կարևորությունը։