


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ, դժբախտաբար, կան․ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն այն դադարեցնելու համար։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
«Եթե մի կողմը խախտում է հրադադարը, մյուս կողմը պատասխանում է: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:
Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական
բնակչությանը հրետակոծելու մասին:
Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության բնակչությունը: Խախտումներ, դժբախտաբար, կան: Կարծում եմ բոլոր կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն այն դադարեցնելու համար: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախատում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան՝ միջազգայնորեն, տեխնոլոգիաների կիրառմամբ, և դրանք պետք է գործի դրվեն, որովհետև քանի դեռ չկա լիակատար հրադադար, կողմերից և ոչ մեկը չի կարողանա օգտագործել հրադադարի հումանիտար կողմը»,- ասել է նա։


