Արմինֆո. Այժմ Լեռնային Ղարաբաղում որոշվում է ոչ միայն Արցախի, Հայաստանի եւ հայոց պետականության ճակատագիրը, այլեւ՝ ուժերի ապագա դասավորությունը հսկայական աշխարհաքաղաքական տարածքում: Նման կարծիք ունի Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով ՝ այդ տարածքն իր մեջ ներառում է Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Պովոլժիեն, Կենտրոնական Ասիան, Իրանը եւ Սինցզյանը:
<Առանցքային աշխարհաքաղաքական ճակատով է ներկայանում Ռուսաստանը։ Եթե Թուրքիան, Ադրբեջանն ու միջազգային ահաբեկիչները հասնեն իրենց առջև դրված նպատակներին, ապա Ռուսաստանը դուրս կբերվի Անդրկովկասից, Հյուսիսային Կովկասից, Պովոլժիեից այլն, և հաջորդ ճակատամարտը կլինի արդեն Կուլիկովո դաշտում>, - նշել է Բաբայանը։