Արմինֆո. Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարկ է նաև նշել, որ անցած շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնևում հանդիպում են ունեցել ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկումների առանցքային թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը։