Արմինֆո. Արցախի և Հայաստանի դեմ ընթացիկ պատերազմի տնօրինողն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Ղարաբաղ> կոմիտեի անդամ, անկախ վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը։
<Նեթանյահուի առաջնահերթություններում Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է, հավանաբար, տասներորդ տեղը։ Նրա գլխավոր պաշտոնը ֆինանսական համակարգի կառավարումն է գրեթե բոլոր գործարքներում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Մերձավոր Արեւելքին ։ Հենց այդ ֆինանսական համակարգի ինքնապահպանումն է պահանջում մերձարեւելյան քաոսի տարածումը, բռնությունը, սպանությունները նորանոր տարածքներում>, - ընդգծել է նա ։
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ նման գործողությունների առաջին զոհը հենց Իսրայելն է, որտեղ իշխանությունը բռնազավթված է Նեթանյահուի նման մարդկանց կողմից ։ Մանուչարյանը համոզմունք է հայտնել, որ հրեա ժողովուրդն ամենևին կապ չունի Իսրայելից Ադրբեջան ուղարկվող անօդաչու թռչող սարքերի, հրթիռների եւ այլ սպառազինությունների, ինչպես նաև Իսրայելի կողմից Արցախի խաղաղ բնակիչների և հայկական բանակի նկատմամբ դրանց շահագործումն ապահովելու հետ։
Մանուչարյանի խոսքով, Վրաստանի ղեկավարությունն իր հերթին անարգել իր տարածքով բաց է թողնում այդ ողջ իսրայելական զենքը, որոնք պետք է սպանեն հայ երեխաներին եւ զինծառայողներին: Այդ դեպքում, նրա գնահատմամբ, գործում է նույն տրամաբանությունը ։ Վրաց ժողովուրդը ոչ մի կապ չունի սեփական ղեկավարության գործողությունների հետ, որն իր հերթին արտաքին ղեկավարների լիակատար ենթակայության տակ է գտնվում։
<Ուստի պետք չէ զարմանալ տարբեր երկրների ղեկավարության, առաջին հերթին ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի արձագանքներից ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Այսօր Արցախն ու Հայաստանը բախվել են մարդկային պատկերացումների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող իրականության հետ ։ Այդ իրականության էությունը այսօրվա աշխարհում իրապես անկախ պետությունների բացակայության մեջ է>, - նշել է նա ։
Նման պայմաններում Հայաստանին, Մանուչարյանի գնահատմամբ, հաջողվել է անկախության էական մակարդակ վաստակել միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ։ Դա հնարավոր դարձավ հայոց բանակի շնորհիվ, որի հաջող գործողությունները թույլ տվեցին Հայաստանին ներկայանալ կառավարվող ֆինանսական համակարգում՝ որպես բոլորովին այլ պետություն։