Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացնում է <Անադոլու> գործակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն ՝ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ին հետևողական դիրքորոշում ցուցաբերել այդ հարցում ։