


Արմինֆո.Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստների մասին տվյալները:
Հակառակորդի կորուստներն այս օրերին՝ 176 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ, 5139 սպանված:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 5 անօդաչու թռչող սարք, 7 միավոր զրահատեխնիկա, մեկ ինքնաթիռ: Մարտերի ընթացքում հակառակորդի կենդանի ուժի կորուստները կազմել է 220 մարդ։
Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի համաձայն ՝ իրադրությունն առաջնագծում գիշերը հարաբերական կայուն լարված է եղել, սակայն առավոտից հակառակորդը հարձակման է անցել գրեթե բոլոր ուղղություններով:


