Արմինֆո.ԵՄ անդամ երկրները կրկին կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել մարդասիրական նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները: Այդ մասին հոկտեմբերի 12-ին ԵՄ 27 երկրների հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Ընդ որում, ԵՄ գլխավոր դիվանագետը Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների անունից կրկին խաղաղության կոչ է արել հակամարտող կողմերին։
Նշենք, որ այսօր Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների լիագումար նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ եղել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։