Արմինֆո.Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ (https://bit.ly/2H0o3Ol):
Ինչպես հաղորդել է Արցախի ԱԳՆ-ը, տարածվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ (https://bit.ly/30VcDTu):