


Արմինֆո. Ռուսաստանը միջազգային գործընկերների հետ շարունակում է ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի անհապաղ ապաԷսկալացման եւ բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է տարբեր մակարդակներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նաև Ռուսաստանի ղեկավարության կողմից արված հայտարարությունների մասին:
"Հոկտեմբերի 9-10-ն այստեղ տեղի է ունեցել մեր հանդիպումը, որը թույլ է տվել հասնել պայմանավորվածության, այն հրապարակվել է, տարածվել Է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում", - ասել Է ՌԴ ԱԳ նախարարը։
"Ակնկալում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն անշեղորեն կկատարվեն։ Մտքեր փոխանակեցինք նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ։ Մենք հասկանում ենք, որ հարկավոր է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսման ձգձգումը մենք սխալ ենք համարում", - ասել Է Լավրովը, նշելով, որ այսօր այդ հարցերը Հայաստանի նախարարը կքննարկի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։


