


Արմինֆո. Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հաղորդել էր, որ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:



