


Արմինֆո. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 11-ի ժամը 21:00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստների մասին տվյալները:
Հակառակորդի կորուստներն այս օրերին՝ 168 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 514 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ, 4919 սպանված:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք, 3 միավոր զրահատեխնիկա: Մարտերի ընթացքում հակառակորդի կենդանի ուժի կարուստը կազմել է 200 մարդ։
Նշենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ իրադրությունն առաջնագծում գիշերը եղել է հարաբերական կայուն-լարված:


