Արմինֆո. Արցախում մարտական գործողությունների կողմերի միջև հրադադարի մասին խոսելը, ըստ ինձ, վաղ է, սուբստանտիվ բանակցությունների մասին՝ առավել ևս։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հոկտեմբերի 10-ին ՝ ժամը 12: 00-ից, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ուժի մեջ է մտել հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարի ռեժիմը: Պայմանավորվածությունների կետերից է կողմերի պատրաստակամությունը սուբստանտիվ բանակցությունների ՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։ Այնուամենայնիվ, ադրբեջանական բանակի հարձակումները շարունակվում են ։ Ընդ որում, ոչ միայն Արցախի ռազմաճակատի գծի հարավային ուղղությամբ, այլև՝ Հայաստանի տարածքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով ։
<Որքան ես հասկանում եմ, կնքված հրադադարը արդեն պատերազմի հետևանքով հյուծված կողմերի համար առաջին հերթին հետաձգման հնարավորություն է ։ Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որը դեռ փորձում է հարձակում գործել ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ չթաղված դիակների թիվը, հիմնականում ադրբեջանական, արդեն դառնում է հումանիտար խնդիր ։ Այս առումով ես մոսկովյան պայմանավորվածությունները գնահատում եմ ՝որպես հումանիտար հրադադարի իրական փորձ>, - ընդգծել է նա ։
Քաղաքագետի գնահատմամբ ՝ շատ պայմանական, բայց, այնուամենայնիվ, հրադադարը հակամարտության կողմերի կողմից դիտարկվում է՝ որպես ուժերի վերախմբավորման հնարավորություն։ Ընդ որում, Իսկանդարյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների, առաջին հերթին ռուսական կողմի համար հումանիտար հրադադարը հիմք է հանդիսանում՝ այն հիմնական զինադադարի վերածելու համար:
<Բայց առայժմ այս ամենը գոյություն ունի միայն իրավիճակի զարգացման լավատեսական սցենարներում ։ Ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ տարբերակներ: Բանակցությունների վերսկսումը, իհարկե, չի բացառվում։ Սակայն, նույնիսկ այդ մասին խոսելը վաղաժամ է թվում՝ հատկապես Բաքվի միանգամայն բացահայտ հայտարարությունների ֆոնին, որոնք ընթացիկ պատերազմը պայմանավորում են Հայաստանից բանակցային զիջումներ կորզելու անհրաժեշտությամբ ։ Եվ, իհարկե, այդ ամենը տեղի է ունենում Անկարայից նույնպիսի բացահայտ աջակցության ֆոնին>, - ընդգծել է նա ։
Գործընթացների նման ֆոնը և բովանդակությունը, քաղաքագետի գնահատմամբ, դեռևս տեղ չեն թողնում մոսկովյան հայտարարության մեջ նշված սուբստանտիվ բանակցություններին արագ անցնելու հեռանկարի համար։ Առնվազն այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանում գերակշռում է հայրենասիրական հռետորաբանությունը, այլ ոչ թե՝ դաշտերից դեռ չհավաքված հազարավոր դիակների իրողությունը ։ Այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի հռետորական շրջանը, Իսկանդարյանի կարծիքով, վաղ թե ուշ կավարտվի, որից հետո անխուսափելի կլինի նաև բանակցությունների անհրաժեշտությունը ։