


Արմինֆո.Հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բժշկական հաստատություններ և հանդիպել բուժանձնակազմի հետ:
Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել բժշկական անձնակազմի կողմից պատերազմի ծանր պայմաններում կատարված մասնագիտական աշխատանքը, նշելով, որ նրանց անձնվիրությունն այս օրերին միայն գովեստի է արժանի: Նախագահ Հարությունյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Հայրենիքի և Սփյուռքի բժիշկներին ՝ արցախյան գործընկերների հետ համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնության խորհրդանիշ:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արդարացում չունի, միջազգային հանրությունը պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրի այս իրավիճակի վերաբերյալ:


