


Արմինֆո. Վերջին մեկ օրվա ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու ևս երեք անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Աղբյուրի համաձայն, խոցվել են երկու միավոր զրահատեխնիկա, ադրբեջանական բանակը կորցրել է 300 մարդ:
Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է ադրբեջանական ԶՈՒ 165 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 510 միավոր զրահատեխնիկա: Կենդանի ուժի կորուստները կազմել են 4719։


